COVID-19–ի նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում գրեթե 1,5 անգամ ավելացել է

01.08.2022, 12:33
COVID-19–ի նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում գրեթե 1,5 անգամ ավելացել է
COVID-19–ի նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում գրեթե 1,5 անգամ ավելացել է
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 1,48 անգամ։

Գերատեսչության տվյալներով, հուլիսի 25–31–ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, մեկ շաբաթ առաջ գրանցվել է 965 դեպք։

Այդ ընթացքում առողջացել է 908 մարդ, մահացել է 2 մարդ։ Բուժումը շարունակում է 1 666 պացիենտ։

Հաշվետու շաբաթվա ընթացքում կատարվել. է 6 487 ՊՇՌ թեստ։

Երկրում կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է ընդհանուր առմամբ 426 799 դեպք, առողջացել է 414 809 մարդ, մահացել է 8 635 մարդ։

Հայաստանում կատարվել է ընդհանուր առմամբ 3 161 172 թեստ։–0–