Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. ՊՆ խոսնակ

22.07.2020, 00:58

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում հայտնել , որ չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:-0-