Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ռեկտոր ունի

10.12.2020, 15:03
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ռեկտոր ունի
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ռեկտոր ունի

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնի ընտրության մրցույթի արդյունքները:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին և ռեկտորի պաշտոնում ընտրվել է Եղիազար Վահրամի Վարդանյանը:

ՀՀ վարչապետը շնորհավորել է նորանշանակ ռեկտորեին և հաջողություն մաղթել: -0-