Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը դեպի Երևան

27.05.2020, 12:58
Կարևոր. Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը դեպի Երևան
Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը դեպի Երևան
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը դեպի Երևան։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» Facebook–յան էջում, BrusselsAirlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27️-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–