Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի վարորդը ներկայացվել է ոստիկանություն (ՎԻԴԵՈ)

03.03.2025, 19:28
Տեսանյութում Երևան-Արտաշատ մայրուղով ընթացող մի մեքենայի հետևի հատվածում ադրբեջանական դրոշ է
Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով երթևեկող մեքենայի վարորդը ներկայացվել է ոստիկանություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ 

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– նշել է Սարգսյանը։