Փաշինյանը` Բելառուսի հետ հարաբերությունների մասին. Հայաստանի հետ բոլորը պետք է հաշվի նստեն

19.11.2018, 19:49
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ մեկնաբանեց միջպետական գործակցությունը:
Փաշինյանը` Բելառուսի հետ հարաբերությունների մասին. Հայաստանի հետ բոլորը պետք է հաշվի նստեն
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ մեկնաբանեց միջպետական գործակցությունը, մասնավորապես, Բելառուսի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և իր երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին: Փաշինյանն ասել է, որ զարմացած է այն հանգամանքից, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է փակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին, ինչպես նաև նշել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից:
  
Загружается новость ... "Право"

«Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու: Հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գեներալներ, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Բայց այդ հարաբերություններում համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,– ասաց Փաշինյանը։

Նա խոստացավ, որ այդպես էլ լինելու է։ -0-