414.12
4.76
387.28
+18
Եղանակը Երևանում
Հայ

Beeline–ը և Vector–ը Հայաստանում գործարկում են կրթական, նորարարական նախագիծ

19:18
30 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը Vector օնլայն դպրոցի հետ համատեղ գործարկում է կրթական ծրագիր Eurasia Mobile Challenge նորարարական մրցույթի շրջանակում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Eurasia Mobile Challenge-ը Global Mobile Challenge համաշխարհային մրցույթի փուլերից մեկն է, որի եզրափակիչը տեղի կունենա Բարսելոնում կայանալիք համաշխարհային բջջային կոնգրեսին: Մրցույթի եվրասիական փուլը երկրորդ անգամ կանցկացվի Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում:

Մրցույթի մասնակցիները, ովքեր մինչև 2016 թ. հոկտեմբերի 15-ը eurasiamobilechallenge.com կայքում կգրանցեն իրենց գաղափարը, հնարավորություն կստանան անվճար մասնակցելու երկու կրթական դասընթացներին, որոնք ստեղծվել են «Стрелка» ինտիտուտի և ձեռներեցության ոլորտում միջազգային փորձագետների համատեղ ջանքերով:

Հատուկ Eurasia Mobile Challenge-ի մասնակիցների համար Vector-ի փորձագետներն ընտրել են երկու դասընթաց, որոնք օգտակար են ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ տեխնիկակական և հումանիտար մասնագիտություն ունեցող երիտասարդենրի համար, ովքեր ստարտափեր ստեղծելու ոլորտում հատուկ գիտելիքներ և պատրաստություն չունեն:

Առաջին դասընթացը «Ինչպես ստեղծել բջջայի հավելված» նախատեսված է նրանց համար, ովքեր պլանավորում են իրենց գաղափարը վերածել հավելվածի, սակայն նախկինում նման փորձ չեն ունեցել: Հաջողակ նախագծերի 25 հեղինակներ կկիսվեն իրենց փորձով, թե նախագծի իրականացման յուրաքանչյուր փուլում ինչպես գործել և ինչը հաշվի առնել` սկսած նախնական գաղափարից մինչև շուկա պատրաստի արտադրանք թողարկելը:

Երկրորդ դասընթացը` «Ֆինանսական գրագիտություն ձեռներեցների համար», կսովորեցնի, ինչպես ընտրել լավագույն մոդել գաղափարը կամ նախագիծը իրականացնելու գործընթացում, կօգնի կազմել բիզնես-պլան և հարաբերություններ հաստատել ներդրողների ու բանկերի հետ:

Օնլայն դասընթացները կարելի է անցնել ցանկացած ժամանակ, ազատ ընտրել դասընթացների հաջորդականությունը, իսկ ուսումնական նյութերը հասանելի են ռուսերեն լեզվով: Օնլայն հարթակի շնորհիվ դասընթացները հասանելի կլինեն ոչ միայն Ռուսաստանի մասնակիցների համար, այլ նաև երիտասարդ ձեռներեցների՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:

Քաղաքային ձեռներեցների Vector օնլայն-դպրոցը հարթակ է նրանց համար, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնել ձեռնակատիրկան հմտությունները: Դասընթացները կօգնեն հասկանալ մարդկանց նախասիրությունները, կպատմեն, թե ինչպես խնդիրները վերածել լուծումների, գաղափարը` արտադրանքի, և ստեղծել կոմերցիոն, սոցիալական, մասշտաբային կամ փոքր հաջողված նախագծեր:

Նորարարությունների եվրասիական մրցույթը հնարավորություն է բարելավելու ձեռներեցի հմտությունները, ցուցաբերելու ոչ ստանդարտ մտածողություն և շահելու դրամական մրցանակներ: Eurasia Mobile Challenge-ն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «ՎիմպելԿոմ Ltd» խմբի կողմից «Make Your Mark («Թող քո հետքը») սոցիալ-կրթական ռազմավարության շրջանակում:

Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող մոտեցումներ կամ արդեն պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին:

Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

Մրցույթի տարածքային փուլում մասնակիցներն իրենց գաղափարները կփորձարկեն և կզարգացնեն տեղական և միջազգային փորձագետների և մենտորնեևրի հետ սեմինարների, վարպետության դասերի և կարճատև դասընթացների ընթացքում:

Մրցույթում գրանցվելու և քաղաքային ձեռներեցների Vector օնլայն դպրոցի դասընթացների համար զեղչեր ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում:

Գրանցվելուց հետո մասնակիցը նամակով կստանա տեղեկատվություն զեղչային պրոմո-կոդերի մասին Vector-ի դասընթացներին մասնակցելու համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն