412.76
4.77
386.62
+11
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը հայտարարում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին

20:00
17 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն և Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ մինչև սույն թվականի օգոստոսի 28-ը ներբեռնել հետևյալ հղումով:

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթում կխաղարկվի 4 հիմնական մրցանակ։ Հաղթող կճանաչվեն քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայն հավաքած երեք մասնակիցները: Եվս մեկ հաղթող կընտրվի մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած և հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները` Samsung Gear v700 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կստանան Beeline Smart սմարթֆոն:

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթը մեկնարկում է այսօր ժ. 18։00-ից և կտևի մինչև օգոստոսի 28-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով): Մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016 թվականի օգոստոսի 15-ին և կշարունակվի մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով): Հաղթողների անունները և արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում և կայքում:

Նկարը հղումով ներբեռնելուց հետո մասնակիցները կստանան հատուկ կոդ: Մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ և Wi-Fi range extender-ներ:

«Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից և վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը: Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար և միասնական ծառայության խորհրդանիշ, որը նմանը չունի հայաստանյան շուկայում: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի մեկնարկի մասին, որի մասնակիցները հնարավություն կունենան ստեղծագործական մոտեցում կիրառելով ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Neo-ն և մտածել հետաքրքիր կարգախոս ծառայության մասին: Սա դեռ ամենը չէ. մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կմիանան «Neo Max» ծառայությունների փաթեթին, կմասնակցեն հոկտեմբերին կայանալիք խաղարկությանը, որտեղ հնարավորություն կունենան շահելու արժեքավոր ու հետաքրքիր նվերներ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և սպասում նոր ու ստեղծագործ գաղափարների», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում