415.24
4.83
386.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ը խաղարկում է 2500 մրցանակ բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար

19:49
01 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Beeline ընկերությունը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, հայտարարում է «Սմարթ» խաղարկության անցկացման մասին բրենդային սմարթֆոնների և պլանշետների գնորդների համար:

Ինչպես հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակից ձեռք բերել Beeline Smart 7, Beeline Smart Pro, Beeline Fast մոդելի սմարթֆոն կամ Beeline Tab Pro պլանշետ հատուկ առաջարկների շրջանակներում՝ միանալով «Սմարթ հատուկ» սակագնային փաթեթին՝ սմարթֆոն ձեռք բերելու դեպքում կամ «Infinity 512»/«Infinity 1024» սակագնային փաթեթին՝ պլանշետ ձեռք բերելու դեպքում:

Մասնակիցները տեղում վերցնում են կտրոն և շահում խաղարկվող 2500 մրցանակներից մեկը. Beeline սմարթֆոններ և պլանշետներ, բրենդավորված հուշանվերներ, «Բրոնզե» գեղեցիկ համարներ և լիցքավորման քարտեր:

«Beeline Հայաստանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ Beeline-ը հաճախորդներին հաճելի անակնկալ է մատուցում` առաջարկելով սկսել այն նոր սմարթֆոնով և շահումով: «Սմարթ» խաղարկության շրջանակներում հաճախորդները, ձեռք բերելով հատուկ առաջարկներով մեր բրենդային սմարթֆոնները կամ պլանշետները, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող մրցանակներից մեկը: Սա, իհարկե, կրկնակի շահում է` հաշվի առնելով Beeline բրենդային սմարթֆոնների և պլանշետների մատչելի գինը և օգտագործողների մեծ մասի պահանջներին համապատասխանող բնութագրիչները: Բացի այդ, սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս օգտվել Beeline-ի պարզ և հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ