Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
22.08.2020,
20:15
Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՃՈ-ն հայտարարություն է տարածել:
Загружается новость ... "Лево"
«Տեղեկացնում ենք, որ Մ-15՝ Բալահովիտ-Մասիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածի կամրջի վերանորոգման աշխատանքների հետ կապված, ինչի ընթացքում կապամոնտաժվի նշված կամուրջը, 2020 թվականի օգոստոսի 23-ից Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն»,- նշվում է ՃՈ Facebook-յան էջում հայտարարության մեջ:
«Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել նախապես»,- նշում են ՃՈ-ից: -0-