ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը վերանվանվելու է

16.06.2016, 17:31
Հայաստանի խորհրդարանի` հինգշաբթի կայացած նիստում կառավարությունը լրացումներ է կատարել ԱԺ կանոնակարգում:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը վերանվանվելու է
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի նիստի ժամանակ կառավարությունը լրացումներ է կատարել ԱԺ կանոնակարգում, որոնց համաձայն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (նախկինում «Օրինաց երկիր») կկարողանա վերանվանել իր խմբակցությունը:

Ավելի վաղ խմբակցությունն արդեն դիմել է կառավարություն այդ խնդրանքով, սակայն, ԱԺ կանոնակարգի համաձայն, խմբակցությունը վերանվանել չի թույլատրվում, արդյունքում, կառավարությունը հավանություն չի տվել օրենքի այդ լրացումներին։

Լրացման համաձայն, եթե համամասնական ընտրական համակարգով նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցության անվանումը փոփոխվել է առանց կուսակցության վերակազմավորման, ապա տվյալ կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների կողմից ստեղծված խմբակցությունը կարող է ձևափոխել իր անվանումը` վերցնելով կուսակցության անունը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը վերանվանվել է «Հայկական վերածնունդ» այս տարվա փետրվարին: -0-