Այսօր Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ. կա զոհ և 2 վիրավոր. ՊՆ
02.11.2020,
19:47
Այսօր Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ. քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ:
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել»,- նշել է նա: -0-