Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

19.03.2025, 15:46
Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 19-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Շերամ, Օհանով, Սվաճյան փողոցների, Զ.Անդրանիկ Թաղ. 2-30 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։