Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. ՍԴ դատավոր

24.09.2020, 17:37
Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. ՍԴ դատավոր
Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: 

Արևիկ Պետրոսյանն ինքը ո՛չ ինքնաառաջադրվելու է որպես ՍԴ նախագահ, ո՛չ էլ առաջադրելու է որևէ մեկի թեկնածությունը:

«Առաջադրվելու դեպքում էլ ինքնաբացարկ կներկայացնեմ»,- նշել է նա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, Արման Դիլանյանին առաջադրել են, Պետրոսյանն արձագանքել է, թե մասամբ է ճիշտ:

ՍԴ դատավորի խոսքով՝ այսօր ևս լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ հարցը բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, և վերջինս էլ հետ է վերցրել, որովհետև երեկ հարցին բավականին մանրամասն անդրադարձ է կատարվել:

Նա նաև մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը ևս դեմ է եղել, որ ԶԼՄ-ներին թույլ տան լուսաբանել նիստը:

«Իրականությանը չի համապատասխանում, թե ես եղել եմ դեմ լրատվամիջոցների կողմից նիստի լուսաբանմանը: Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն և անհրաժեշտությանը՝ հրապարակային դաշտում իրականացնելու հետ կապված, որևէ առարկություն չեմ ունեցել, բայց, միաժամանակ ներկայացրել եմ նաև իմ դիտարկումները, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների ու ՍԴ անդամների, աշխատակիցների առողջության անվտանգությունը համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահովված լինի»,- նշել է նա՝ ընդգծելով նաև, որ թույլ տալու դեպքում որևէ սահմանափակում չպետք է լինի, և բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցեն:

Նրա խոսքով՝ այդ դեպքում այլ խնդիր է առաջացել, քանի որ ՍԴ նիստերի դահլիճը վերանորոգվում է, և ԶԼՄ-ների մասնակցության դեպքում պետք է քննարկել նիստն այլ վայրում անցկացնելու հարցը:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրության առաջին նիստը եղել է երեկ, սակայն աշխատանքային ժամի ավարտի պատճառով՝ շարունակվում է այսօր: Դատավորների տեղեկացմամբ՝ երեկ քննարկվել են միայն տեխնիկական հարցեր: -0-