«ԱՅԲ» դպրոցի սաներն ամառային պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմ»–ում
03.07.2018,
13:55
Հունիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ի թիմը մասնակցեց «Այբ» դպրոցի կազմակերպած՝ «Սովորում ենք աշխատելով» (Ayb Internship Fair) միջոցառմանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ի թիմը մասնակցեց «Այբ» դպրոցի կազմակերպած՝ «Սովորում ենք աշխատելով» (Ayb Internship Fair) միջոցառմանը, հայտնում է «Ռոստելեկոմ»–ի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցառումը նվիրված էր դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու ընկերությունների գործունեության մասին իրազեկմանը։
Միջոցառման մեկնարկին մասնակից ընկերությունների մասնագետների կողմից քննարկում-դասընթացներ անցկացվեցին երեխաներին հետաքրքրող թեմաների շուրջ։
«Ռոստելեկոմ»-ի ՏՏ անվտանգության մասնագետի հետ երեխաները ծանոթացան հասարակական վայրերում ինտերնետից օգտվելիս առկա հնարավորություններին ու վտանգներին, որոնց մասին անգամ շատերը պատկերացում չունեին։ Երեխաների խոսքով՝ իրենք անգամ չէին էլ պատկերացնում, թե կազմակերպված հանդիպումը որքան կարևոր է լինելու իրենց համար և որքան գործնական տեղեկատվություն ու հմտություններ են ստանալու։
Միջոցառման մասնակից կառույցների թվում էին տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ն (Ռոստելեկոմ Հայաստան), Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն, Habitat Armenia-ն, Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնը, Menu.am-ը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Զանգակ հրատարակչությունը, այլ ընկերություններ։
Դասընթացների ավարտին երեխաները հնարավորություն ունեցան հանդիպելու բոլոր հրավիրված կառույցների ներկայացուցիչների հետ, զրուցելու առավել հետաքրքրող հարցերի շուրջ և ամենակարևորը՝ թողնելու իրենց ռեզյումեները ընկերություններում առաջիկա արձակուրդների ընթացքում աշխատանքային պրակտիկա անցնելու նպատակով։
«Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակում պրակտիկա կանցնեն ընտրական փուլն անցած երեխաները, ովքեր կծանոթանան ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին ու գործառույթներին։
«Ռոստելեկոմ»-ի կողմից հաճախ են իրականացվում երիտասարդական ամենատարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են ուսանողների և դպրոցահասակների շրջանում կորպորատիվ մշակույթի, համացանցից օգտվելու և այլ կարևոր հարցերի շուրջ տեղեկատվության տարածմանն ու իրազեկվածության բարձրացմանը՝ ի նպաստ ապագա բանիմաց մասնագետների ձևավորման ու կայացման։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–