412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 3 000 երեխաներ ապրում են Հայաստանի մանկատներում և հատուկ դպրոցներում

17:36
01 Հունիսի 2017
© Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երեխաների խնամքի կենտրոններում գրանցված են շուրջ 3,5 հազար երեխա, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը:

«Այս ցուցանիշն աստիճանաբար կրճատվել է, և միտումը կշարունակվի, քանի որ մենք ջանքներ ենք գործադրում խմանատար ընտանիքների դերի բարձրացման ուղղությամբ, այսինքն, մենք հիմա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նրան, որ երեխաներին հնարավորություն տանք ապրելու ընտանիքներում»,- հինգշաբթի ասուլիսի ընթացքում ասաց Մարգարյանը:

Նա հավելեց, որ Հայաստանում այսօր 21 խնամատար ընտանիք կա, որոնցում բնակվում է 25 երեխա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայն իր հերթին ներկայացրեց կազմակերպության վերջին հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի «Child Abuse & Neglect» միջազգային ամսագրում: Հետազոտությունն անցկացվել է 140 երկրում, այդ թվում Հայաստանում: Ըստ այդմ` այսօր ավելի քան 2,7 մլն երեխա բնակվում երեխաների համար հիմնված խնամքի կենտրոններում:

Նրա խոսքով, ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և Կենտրոնական Ասիայում, որի մեջ է մտնում նաև Հայաստանը:

Загружается новость ... "Право"

«Այդ տարածաշրջանում յուրաքանչյուր 100 հազար երեխայից 666-ը բնակվում է երեխաների համար հիմնված խնամքի կենտրոններում, այսինքն, այդ տարածաշրջանում այս ցուցանիշը 5 անգամ բարձր է»,- ասաց նա, հավելելով, որ ԱՊՀ բազմաթիվ երկրներում հասարակությունը հակված է մտածելու, որ պետությունը կարող է ավելի լավ հոգ տանել երեխաների մասին: Ռադոչայը հավելեց, որ ինստիտուցիոնալ խնամք ստացող երեխաների քանակը ողջ աշխարհում կրճատվում է: Կրճատման ամենաբարձր տեմպը նկատվում է նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում: Նախևառաջ, դրան նպաստում է խնամատար ընտանքիների դերի բարձրացումը:

Ռադոչայի խոսքերով, ինստիտուցիոնալ խնամքը հատկապես վնասակար է մինչև 3 տարեկան երեխաների համար, քանի որ երեխաներն այդ շրջանում առավել խոցելի են, անհատական մոտեցման և դաստիարակության կարիք ունեն: Նա հավելեց, որ ինստիտուսիոնալ խնամքն ազդեցություն է ունենում նրանց ողջ հետագա կյանքի վրա, քանի որ նրանք մեծանում են ցածր ինքնագնահատականով և կորցնում աշխարհի նկատմամբ վստահությունը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի 6 մանկատներում բնակվում է 633 երեխա, որոնցից 450-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, ովքեր հատուկ խնամքի կարիք ունեն: Խնամքի երեկոյան 6 կենտրոններում բնակվում է 541 երեխա, իսկ 2047-ը` հատուկ դպրոցներում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել