Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է. միջպետական բոլոր ավտոճանապարհները բաց են

04.12.2020, 10:20

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ Սպիտակի ոլորոններում տեղ-տեղ մերկասառույց է։

ՀՀ ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-