ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբի ասուլիսում մեկնաբանեց «Մարգարյան» ծննդատանը 24–ամյա ծննդկանի մահվան դեպքը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ «Մարգարյան» ծննդատանը
24–ամյա ծննդկան է մահացել։
«Մենք աշխատում ենք այս փաստով փորձագիտական եզրակացության ներկայացման շուրջ, մեր մասնագետները տեղում հետազոտություն են անցկացնում։ Մենք փորձել ենք միավորվել, որ մյուս բժշկական կենտրոնների մասնագետներն այնտեղ ժամանեն` բուժօգնություն ցուցաբերելու համար։ Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Այս պահին մահվան պատճառների մասին տեղեկություն չկա»,– ասաց նախարարը։
Նա նշեց, որ ծննդկանների մահվան բոլոր դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են և վերլուծվում են, որ հետագայում հնարավոր լինի դրանցից խուսափել։
Թորոսյանը նաև հայտնեց, որ կստեղծվի Ծննդատների մեթոդաբանական օգնության կենտրոն` նմանատիպ ծանր դեպքերում աջակցություն ցուցաբերելու համար։ -0-