Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել Վրաստանի ՃՏՊ-ից. փոխնախարարը մեկնում է դեպքի վայր
07.07.2019,
13:27
Վրաստանում հայկական մեքենա է վթարվել:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:
ՀՀ ԱԻՆ-ի փոխանցմամբ, հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։
Կան զոհեր և վիրավորներ: Նրանք ՀՀ քաղաքացիներ են: Նախնական տվյալներով, 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:
«Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»,- գրել է նախարարը:
Նախարարի հանձնարարականով, փոխնախարար Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան ըստ անհրաժեշտության։ -0-

Загружается новость ...
"Право"