Առողջապահության նախարարը ֆլեշմոբ է գործարկել (ՖՈՏՈ)

07.05.2019, 12:12
Արսեն Թորոսյանը ֆլեշմոբ է սկսել։
Առողջապահության նախարարը ֆլեշմոբ է գործարկել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆլեշմոբ է սկսել։

«Բարի լույս բոլորին։ Սկսում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր ֆլեշմոբ՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթի շրջանակներում։ Կիսվում ենք մեր ամրակապված նկարներով», – գրել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար։

«Հուսով եմ տեսնել հայկական ֆեյսբուքի բոլոր երթևեկող օգտատերերի ամրակապված նկարները՝ հետևյալ հեշթեգերով` #ամրակապվիր, #փրկվիր», – նշել է նախարարը։ 

Հայաստանում նախօրեին մեկնարկել է Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթը, որի շրջանակում Թորոսյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն անցել են ավտոմեքենայում ամրագոտին չկապած երեխայի անվտանգության քրեշ-թեստ:

Հայաստանում վերջերս սկսել են գործել օրենսդրական փոփոխություններ` մեքենաներում երեխաներին փոխադրման համար: Այսուհետ երեխաների տեղափոխման հատուկ սարքավորումները բաժանված են երկու տեսակի` 0-ից 7 տարեկան և 7-ից 12 տարեկան: Երկրորդ խմբի առանձնահատկությունն է ամրագոտիների օգտագործման հնարավորությունը, որոնք ի սկզբանե առկա են ավտոմեքենաներում:-0-