Առողջապահության նախարարը փորձարկել է քրաշ-թեստը փափուկ պինգվինի հետ (ՎԻԴԵՈ)
16:15
06 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկուշաբթի փորձարկել է քրաշ-թեստը հիպոթետիկ երեխայի հետ ծնկներին: Երեխայի փոխարեն փափուկ պինգվին է եղել:
Հայաստանում երկուշաբթի մեկնարկել է հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը, որի շրջանակում Թորոսյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն անցել են ավտոմեքենայում ամրագոտին չկապած երեխայի անվտանգության քրեշ-թեստ:
Ընդամենը 30 կմ/ժ արագության դեպքում կտրուկ արգելակման ժամանակ փափուկ պինգվինը, որը եղել է երեխայի փոխարեն, ընկել է առջևում նստած առողջապահության նախարարի ծնկներից:
Ավելի ուշ նախարարը կիսվել է տպավորություններով: Նա պատմել է, որ մեքենա է վարում 2009 թ.-ից, և միշտ ոչ միայն կապել է ամրագոտին, այլ նաև խնդրել, որպեսզի ամրագոտիները կապեն նաև իր ուղևորները, այդ թվում` հետևում նստողները:
Միաժամանակ նախարարը կարևորել է երեխաների տեղավորումը մեքենայում, նշելով, որ եթե անգամ երեխայի ամրագոտին կապած չէ, ապա կտրուկ արգելակման ժամանակ նրա համար ավելի անվտանգ կլինի նստած լինել հետևի նստարանում, քան առջևում:
Այս համատեքստում Թորոսյանը նշել է, որ ավելի լավ է մի փոքր անհարմարություն պատճառել երեխային և սովորացնել նրան հատուկ նախատեսված նստարանին կամ ամրագոտուն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը:
Հայաստանում վերջերս սկսել են գործել օրենսդրական փոփոխություններ` մեքենաներում երեխաներին փոխադրման համար: Այսուհետ երեխաների տեղափոխման հատուկ սարքավորումները բաժանված են երկու տեսակի` 0-ից 7 տարեկան և 7-ից 12 տարեկան: Երկրորդ խմբի առանձնահատկությունն է ամրագոտիների օգտագործման հնարավորությունը, որոնք ի սկզբանե առկա են ավտոմեքենաներում:-0-
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ