Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

17.05.2018, 18:09
Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ մասին «Նովոստի Արմենիա» թղթակցի հետ զրույցում հաստատել է անձամբ Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի նոր քարտուղարն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը: Նա աշխատել է «Transparency International» կազմակերպությունում, պատասխանատու է եղել ընտրական ծրագրերի համար, դասավանդել է Սլավոնական համալսարանում:

Ամուսնացած չէ:-0-