Արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
22.11.2024,
18:27
Հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս), հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Պատճառը՝
Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
- սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ,
- պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող ու ախտահանող մակերեսներ,
- չեն գործել արհեստական օդափոխության համակարգերը,
- բացակայել է անձնակազմի հանդերձարանը,
- չի սահմանվել մաքրման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը։

Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել։
«Որոշման չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կկիրառվի պատասխանատվություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։