Առաքել Մովսիսյան. «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությանը»

22.06.2018, 15:32
Առաքել Մովսիսյանն (Շմայս) «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց, որ կամավոր հանձնել է իր մոտ եղած անօրինական զենքը։
Առաքել Մովսիսյան. «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությանը»
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս) «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց, որ կամավոր հանձնել է իր մոտ եղած անօրինական զենքը։

«Ես պատերազմի մասնակից եմ, հնարավոր չէր, որ չունենայի զենք։ Ինչ էլ եղել է, ես ամենը հանձնել եմ նրանց»,– ասաց նա։

Առաքելյանն ասաց, որ ամբողջ զենքը տարել են ստուգման։

Նա նաև ենթադրեց, որ տան խուզարկությունները կապված էին հենց զենքի հետ և նշեց, որ թեև զենքի սիրահար է, բայց բացի որպես պարգև տրված զենքից ուրիշ ոչինչ չկա։

Նախկին պատգամավորը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները բոլոր միոջցառումներն իրականացրին օրենքի և քաղաքավարության շրջանակում։

Загружается новость ... "Право"

«Ոչ մի երեխա տանը չի վախեցել։ Աղջկաս հարցրել են` տանը զենք կա՞։ Ասել է` այո, սեյֆում դրված է։ Ես այդ ժամանակ պանիխիդայի էի, ինձ կանչեցին»,– ասել է նա, նշելով, որ նրան ավելի քան 3 ժամ պահել են։

Այդ համատեքստում նա նշեց, որ ամեն ինչ ստուգվել է օրենքի տառին համապատասխան, իսկ նախկինում այդպիսի բան չի եղել, վայրագություններ են եղել։

Ավելի վաղ ԱԱԾ–ն ստուգումներ է անցկացրել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում և այլ կազմակերպություններում։ -0-