Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջից

19.06.2020, 11:21
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջ աստղադիտարանից
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջից

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 2020թ․ հունիսի 21-ին առաջին անգամ տեղի է ունենալու ամառային Արևադարձի ուղիղ հեռարձակում Հայաստանի պատմամշակութային գանձ հանդիսացող Քարահունջ աստղադիտարանից՝ «Արևադարձ 2020՝ Քարահունջում» խորագրով։ Այս մասին հաղորդում է «ԲՆՕՐՐԱՆ» պատմամշակութային ՀԿ-ն, ով միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է:

Загружается новость ... "Лево"

Համավարակի պայմաններում առցանց հեռարձակումը հնարավորություն կտա Ձեզ տնից ականատես լինելու աստղագիտական այդ իրադարձությանը։

Միջոցառման գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍԵ նախարարությունը՝ ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի,

Սիսիանի համայնքապետարանը, «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց ՊՈԱԿ-ը, «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագիծը, «Քայլ Ափ» ընկերությունը, «AmTV News» ինտերնետային հեռուստաալիքը և այլք:

Միջոցառման նկարագրություն՝

  • Live-stream արևածագ՝ 07։15 մինչև 07։30։

  • Live-stream արևածագ Սթոունհենջում՝ 09:33 շուրջ։

  • Live-stream արևի խավարում՝ 09:40 շուրջ։

  • 15 ժամյա եթերամարաթոն՝ «Մարդը և տիեզերքը» խորագրով՝ նախապես նկարահանված տարբերակով հեռարձակվելու են մոտ 15 րոպեանոց ֆիլմեր, ընթացքում տարբեր ոլորտի մարդիկ՝ աստղագետ, տոմարագետ, ազգագրագետ, հնագետ, Քարահունջի վերաբերյալ հետազոտություններ կատարած մասնագետներ խոսելու են օրվա թեմայի շուրջ։

  • Live-stream մայրամուտ՝ 18։45 մինչև 19:25-ը։

«Ծրագրում լինելու են համաշխարհային հանրությանը հայտնի մարդիկ, որոնք ևս հետաքրքրված են տիեզերքով և այցելում են Հայաստան, օրինակ, Իեն Գիլանի այցի մասին պատմող տեսանյութ, ինչպես նաև՝ հոլովակներ հին ժամանակների մասին, մեջբերումներ համաշխարհային հայտնի գիտնականների աշխատություններից, հետաքրքրաշարժ փաստեր և այլն»,- նշում են կազմակերպիչները:

Միջոցառման ուղիղ հեռարձակումը ցուցադրվելու է «Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպության Facebook-յան էջում՝ "AmTv news" ինտերնետային հեռուստաընկերության լոգոտիպով, ուղիղ եթերի տեխնիկական սպասարկման իրականացումն ապահովելու է «Քայլ ափ» ընկերությունը։-0-