Ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք․ Նիկոլ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

12.08.2020, 09:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր. ՎԻԴԵՈ
Ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք․ Նիկոլ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետի խոսքով՝ իշխանություններն արձանագրել են երկու բան, որ սահմանափակումները չեն բերում ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին երկիրը 70.000 աշխատատեղ է կորցրել:

«Կառավարությունը հիմնական խնդիրը ձևակերպեց հետևյալ կերպ. առողջապահական կարողությունները պետք է զարգանան այնքան, որ ոչ մի քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրը լուծեցինք և ծավալվեցին շատ լուրջ հզորություններ, պետական բյուջեից մեծ ծախսեր արեցինք, որպեսզի տեխնիկա ձեռք բերենք, ծավալենք և այլն»,- նշել է Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"
Արդյունքում, ինչպես ասել է վարչապետը, հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվել է, իսկ հուլիսի տվյալներով՝ գրանցվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր: «Ինձ համար ակնհայտ էր, եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու»,- հավելել է նա:

Նշելով, որ այսօր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեծ է, վարչապետը, մատնանաշելով կորի շարունակական շատ լուրջ անկման արձանագրումը, ասել է, որ ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում, չի զրոյանում և սա նախորդից եկած պրոցեսի հետևանք է: Նրա խոսքով,  հիվանդանոցների կոնսերվացման հետ միաժամանակ , ասվում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ կրկին այդ թվերը չեն բարձրանա:

«Բայց այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը»,- հայտնել է վարչապետը:

Ընդգծելով տնտեսության մեջ խնդիրների առկայությունը՝ Փաշինյանը նշել է, որ  հիմա փորձում են ոլորտային լուծումներ գտնել:

«Հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը: Իհարկե, սա նախնական նպատակն է, բայց սա նշանակում է խթանել արտահանումը, խթանել արտադրությունը, խթանել սպառումը»,- ասել է նա:-0-