Անհեթեթ մահ. ՔԿ–ն ներկայացրել է 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները
13.03.2019,
10:26
Անհեթեթ մահ. ՔԿ–ն ներկայացրել է 19–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–