Անձրևաբեր ցիկլոն. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին (ՖՈՏՈ)
28.03.2020,
11:10
Անձրևաբեր ցիկլոն. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվող եղանակը:
«Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,- նշել է Սուրենյանն իր Facebook-յան էջում:
Հայպետհիդրոմետի տեղեկացմամբ, այսօր Երևանում ցերեկային ժամերին սպասվում է 18...+20, իսկ երեկոյան ժամերին՝ +13...+15: -0-