438.03
4.45
404.16
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ամփոփվեցին Ամերիաբանկի խաղարկությունների արդյունքները. MyAmeria-ի անակնկալները շարունակվելու են (ՎԻԴԵՈ)

17:37
03 Ապրիլի 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից 3 խաղարկություն. 15 հաջողակ ստացավ Doing Digital ֆորումի տոմսեր, իսկ Digitec-ի ընթացքում A Space տաղավարի այցելուներից 2-ը` IPhone 14 Pro Max և Apple Watch 8, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

MyAmeria-ի այն օգտատերերը, որոնք մինչև մարտի 25-ը հավելվածում ստեղծել էին «Doing Digital» թեմայով հաղորդագրություն, պատահականության սկզբունքով դարձան գովազդային վիճակախաղի հաղթող` ստանալով ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք Doing Digital Ֆորումին մասնակցելու հնարավորություն: Ամերիաբանկը Ֆորումի համակազամակերպիչն է, հիմնադիր-կազմակերպիչը` SPRING PR-ը:

Հաջորդ երկու խաղարկությունների հաղթողները Digitec-ի ընթացքում այցելել էինք A Space տաղավար:

«MyAmeria-ից Digitec» խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր էքսպոյի ընթացքում գրանցվել տաղավարում և մինչև մարտի 25-ը կատարել մեկ գործարք MyAmeria հավելվածի միջոցով: Իսկ «Ես A Space-ում» խաղարկության համար պետք էր լուսանկարվել տաղավարում և այն հրապարակել Instagram-ում` պահպանելով մրցույթի կանոնները»,- ասում է Ամերիաբանկի Պրոդուկտային մարքեթինգի բաժնի ղեկավար Արմինե Մարգարովան:

Ամերիաբանկի անակնկալները սկսվել էին դեռ նախորդ տարի: Մասնավորապես, MyAmeria-ի 19 օգտատեր մասնակցեց Կատարում անցկացված ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերին: Եվս մեկ հաջողակ հաճախորդ դարձավ Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի խաղարկության հաղթող:

«Առաջիկայում MyAmeria հավելվածի օգտատերերին սպասվում են էլ ավելի հետաքրքիր անակնկալներ: Պարզապես պետք է լինել ավելի digital, այսինքն` առօրյա գործարքները կատարել MyAmeria-ի միջոցով»,- եզրափակում է Արմինե Մարգարովան:

Մանրամասները` տեսանյութում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը