Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները

02.05.2019, 14:05
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված թվով 11-րդ #շահավետգնումներ մարքեթինգային արշավը:
Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված թվով 11-րդ #շահավետգնումներ մարքեթինգային արշավը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Խթանող մարքեթինգային արշավի նպատակն էր բարձրացնել սպառողների իրազեկումն անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը: 

Ամեն տարի Բանկի կողմից իրականացվող խթանող արշավների արդյունքում նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու սովորույթ ունեցող հաճախորդների քանակի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջարկի մասին: 

Загружается новость ... "Лево"

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ #շահավետգնումներ ակցիայի ընթացքում անկանխիկ գործարքների քանակն աճել է 20% -ով, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ: 

#շահավետգնումներ ակցիան անց է կացվել 10.12.2018թ. - 10.03.2019թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ: Ակցիային մասնակցել են նաև այն քարտապանները, որոնք ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը ձեռք են բերել ակցիայի ընթացքում: 

Մարքեթինգային արշավը հնարավորություն է ընձեռել ՎՏԲ-Հայաստան Բանկի 5 ակտիվ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդներին դառնալ մրցանակակիր` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ դրամական պարգևով: 

Համաձայն #շահավետգնումներ ակցիայի պայմանների 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են դեբետային և վարկային քարտերով առավելագույն գումարի և քանակի անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, ստացել են միավորներ հետևյալ սկզբունքով` դեբետային քարտով յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց հաճախորդին հաշվեգրվել է 1 բոնուսային միավոր, իսկ վարկային քարտերով` 2 միավոր: 

Խաղարկությանը մասնակցել են ամենաշատ միավորներ կուտակած 100 հաճախորդները՝ ակցիայի ընթացքում նվազագույնը 100 000 ՀՀ դրամի անկանխիկ շրջանառությամբ: Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ - Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով` վիճակահանության մեթոդով, և հեռարձակվել է  Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում:

Խաղարկության արդյունքներով յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ մրցանակ շնորհվեց` Ալլա Արիստակեսյանին, Արտակ Հավհաննիսյանին, Նաիրա Մատինյանին, Արմինե Ամիջանյանին, Սոնա Ղահրամանյանին: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ:–0–