ԱԺ–ում ռումբի կեղծ հաղորդման համար կին է կասկածվում

05.09.2017, 12:23
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։
ԱԺ–ում ռումբի կեղծ հաղորդման համար կին է կասկածվում
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։ Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, պարզվել են գործի մի շարք հանգամանքեր։

2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ։

Կատարված անհրաժեշտ որոնողական աշխատանքների արդյունքում ահազանգը չէր հաստատվել, և շենքում որևէ կասկածելի առարկա չէր հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։

Загружается новость ... "Право"

Ըստ նախնական տվյալների, հեռախոսահամարն օգտագործում է Երևանի մի բնակչուհի։ Կինը հարցաքննվել է։ Որոշ լրատմավիջոցների հաղորդմամբ, կասկածվող կինը 75 տարեկան է։ 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: -0-