ԱԺ-ում Փաշինյանին սպիտակ թուղթ են տվել՝ առաջարկելով գրել հրաժարականի դիմումը (ՎԻԴԵՈ)
20:33
09 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ է առաջարկվել: Դա արել է «Ալյանս» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ առաջարկելով վարչապետին այդ թղթի վրա գրել իր հրաժարականի դիմումը:
«Ուզում եմ հատուկ նշել, որ մենք չունենք առնչութուն 17 կուսակցությունների, առավել ևս չունենք առնչություն միասնական թենկածու ի հետ և մենք ընդդիմություն ենք և ուզում եմ այսօր ամենաէական քննարկումը կոնկրետացնել: Բերել եմ այսօր ինձ հետ սպիտակ թուղթ՝ դիմումի թերթ, այն վարչապետին փոխանցելու հրաժարականի դիմում գրելու համար»,- նշել է Ուրիխանյանը:
Պատգամավորի ուղիղ հարցին՝ «Ե՞րբ եք գրելու այդ հրաժարականը», վարչապետը նշել է, որ տարօրինակ է համարում, երբ «ժողովրդի հետ որևէ կապ չունեցող սուբյեկտները» պահանջում են հանձնելու իշխանությունը, որին ժողովրդն ինքն է ընտրել:
«Բա կներեք, այդ իշխանության տիրոջը ինչ պատասխան ենք տալու: Մենք ունենք պատասխան, և մենք չենք իշխանության տերը, իշխանության տերը ժողովուրդն է և ես կոչ եմ անում ձեր պահանջները դիտարկել այդ համատեքստում»,-նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ այն ուժերը, ովքեր պահանջում են իրենց տալ իշխանություն, այդ ուժերը չունեն որևէ պահանջ կամ առաջարկություն անելու «որևէ լեգիտիմություն»:
Ուրիխանյանի կողմից առաջարկված թուղթը այդպես էլ մնում է ամբիոնի վրա: -0-
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ