«Афиша. Daily»-ն հրապարակել է ճարտարապետական ուղեցույց Երևանի մասին

24.10.2022, 19:11
«Афиша. Daily»-ն հրապարակել է ճարտարապետական ուղեցույց Երևանի մասին
«Афиша. Daily»-ն հրապարակել է ճարտարապետական ուղեցույց Երևանի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Афиша. Daily» հայտնի հրատարակությունը հրապարակել է ճարտարապետական ուղեցույց Երևանի մասին, որը կազմել են «Архитекторы.рф» կրթական ծրագրի մասնակիցները:

2022թ.-ի սեպտեմբերին նրանք այցելել են Հայաստան, որպեսզի ծանոթանան տեղական նախագծերի հետ ուրբանիզմի, ճարտարապետության և մարդաբանության ոլորտում: Այցի արդյունքում փորձագետները կազմել են Երևանի շինությունների և տարածքների թոփ-ցանկը նրանց համար, ովքեր հետաքրքրվում են ճարտարապետությամբ և քաղաքային զարգացմամբ:

Նրանց թվում են Երևանի ամենաաուտենտիկ թաղամասը՝ Կոնդը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Օպերային թատրոնը, փողոցներում տեղադրված ցայտաղբյուրները, տաճարները, մոդեռնիզմի ոճով հուշարձանները, Մինաս Ավետիսյանի յուրօրինակ որմնանկարները, ռեստորաններն ու թանգարանները, մյուս տեսարժան վայրերը:-0-