Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել է միջազգային կոնվեցիաների կողմից արգելված զինամթերք (ՖՈՏՈ)
26.07.2020,
10:23
Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել է միջազգային կոնվեցիաների կողմից արգելված զինամթերք. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Այս մասին իր էջում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղափոխվել է անվտանգ վայր և ոչնչացվել:-0-