ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
15.07.2020,
17:45
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրատապ հայտարարություն է տարածել:
Загружается новость ... "Лево"
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
« Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին»,- նշում են ԱԱԾ-ից: -0-