Դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը

08.02.2016, 15:09
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակում կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը չի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
Դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի շրջանակում կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը չի տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
 
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրխանյանի պաշտպանի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ միջնորդությունը մերժելով՝ դատարանը նշել է, որ դրանով զբաղվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:
 
Փաստաբանը պատրաստվում է այդ հարցով դիմել ՔԿՀ վարչության ղեկավարությանը:
 
Վահան Շիրխանյանը կալանավորվել է>>

Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել դեկտեմբերի 21-ին Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։

Շիրխանյանը իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն Ազգային անվտանգության կողմից հանցավոր խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին ճանաչում է, Փաստաբանի խոսքով՝ վերջինիս հետ Շիրխանյանը ծանոթացել է այս տարի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:-0-