«Զովք» սուպերմարկետի որոշ մասնաճյուղեր փակ են, ՔԿ–ից հայտնել են պատճառը
20.02.2023,
15:51
«Զովք» սուպերմարկետի որոշ մասնաճյուղեր փակ են, ՔԿ–ից հայտնել են պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտից Երևանի «Զովք» սուպերմարկետների ցանցի որոշ մասնաճյուղեր փակ են։
ՀՀ քննչական կոմիտեից «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ ցանցում իրականացվում են քննչական գործողություններ:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։ Քննության որոշակի փուլում ՀՀ ՔԿ-ն տեղեկատվություն կտրամադրի»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն` ավելացնելով, որ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։–0–