ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Загружается новость ... "Лево"
«Քիչ առաջ այցելեցի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 9 զինծառայող։ Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է և ծանր դեպքեր չունենք», – հայտնել է Զոհրաբյանը Facebook–յան իր է։
Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին դուրս կգրվեն։
«Ու ամենակարևորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։ Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություներ պրոֆեսիոնալ կատարելու և տղաներին կյանք վերադարձնելու համար», – նշել է Զոհրաբյանը։–0–