583.37
6.48
494.13
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Զինվորական դատախազությունը զգուշացնում է. զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ

13:27
08 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը:

Զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի օրենքի 5-րդ հոդվածի, համարվում է զինվորական ծառայության տեսակներից: Այսինքն զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար:

Загружается новость ... "Лево"

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։

«Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում, այնուամենայնիվ, նշելու, որ նմանատիպ հնարավոր դրսևորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ», – նշում են Գլխավոր դատախազությունից:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:46
10 Նոյեմբերի 2020
Գեներալ Տեր-Թադեւոսյանը հայտնել է, որ անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ` ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար
Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոստ հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ
11:24
10 Նոյեմբերի 2020
1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ
1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ
10:45
10 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը մամուլից է տեղեկացել Ղարաբաղի շուրջ որոշման մասին և մտադիր է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնել
ՀՀ նախագահը մամուլից է տեղեկացել Ղարաբաղի շուրջ որոշման մասին և մտադիր է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնել
08:58
10 Նոյեմբերի 2020
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հայտարարությունը. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը և կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները»
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հայտարարությունը. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը և կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները»
08:16
10 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հայտնել է, որ ինքը Հայաստանում է և շարունակում է կատարել վարչապետի աշխատանքը
Փաշինյանը հայտնել է, որ ինքը Հայաստանում է և շարունակում է կատարել վարչապետի աշխատանքը
07:58
10 Նոյեմբերի 2020
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
07:44
10 Նոյեմբերի 2020
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
06:56
10 Նոյեմբերի 2020
Փաշինյանը մտադիր է իր կողմնակիցների հանրահավաք կազմակերպել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է հնարավոր հանրահավաքի մասին
06:05
10 Նոյեմբերի 2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
05:37
10 Նոյեմբերի 2020
Խնդրում եմ պատրաստվել պայքարի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է իրեն հավատացող քաղաքացիներին
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք, որ որևէ գործարքի չեմ գնացել, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան
05:28
10 Նոյեմբերի 2020
Այս իրավիճակից հիմա մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ․ Մարուքյանը քաղաքացիներին խնդրել է չխոչընդոտել պատգամավորների մուտքն ԱԺ (ՎԻԴԵՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին․ ՎԻԴԵՈ
03:10
10 Նոյեմբերի 2020
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք