438.87
4.39
404.41
+4
Եղանակը Երևանում
Հայ

Զինծառայողի մահվան փաստով կա ձերբակալված

22:32
21 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2023թ. փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ հհ քննչական կոմիտեի զքգվ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։

Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 524 հոդվածի 2-րդ մասի 2֊-րդ և 3-րդ կետերով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։

Զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին