584.89
6.78
493.54
+17
Եղանակը Երևանում
Հայ

Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով լեյտենանտ է կալանավորվել. հրապարակվել են դեպքի մանրամասները

12:35
20 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:25
02 Սեպտեմբերի 2021
Որո՞նք են COVID-19–ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները.պարզաբանում է ԱՆ–ն
ԱՆ–ն պարզաբանում է, թե որոնք են COVID-19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները
15:09
02 Սեպտեմբերի 2021
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:54
02 Սեպտեմբերի 2021
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
13:47
02 Սեպտեմբերի 2021
Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 30 տուժածներից 4–ը վերակենդանացման բաժանմունքում են
ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին
12:28
02 Սեպտեմբերի 2021
Հայաստանում հայտարարվում են նոր եռամսյա վարժական հավաքներ
Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների նոր եռամսյա վարժական հավաքներ
12:02
02 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. նախարար (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. ՎԻԴԵՈ
11:18
02 Սեպտեմբերի 2021
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ
11:02
02 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսից մեկ օրում 19 մարդ է մահացել, հաստատվել է 636 նոր դեպք
Կորոնավիրուսից մեկ օրում 19 մարդ է մահացել, հաստատվել է 636 նոր դեպք
10:54
02 Սեպտեմբերի 2021
Անձրև ու ամպրոպ է սպասվում. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ցերեկը կանխատեսվում է +30
Անձրև ու ամպրոպ է սպասվում. Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ցերեկը կանխատեսվում է +30
23:31
01 Սեպտեմբերի 2021
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ՀՀ-ում քրեական հեղինակությունը բերման ենթարկվել և տեղափոխվել ՔԿՀ (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. ՀՀ-ում քրեական հեղինակությունը բերման ենթարկվել և տեղափոխվել ՔԿՀ.ՎԻԴԵՈ
23:24
01 Սեպտեմբերի 2021
Հայաստանը նշել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պայմանները
Հայաստանը նշել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պայմանները
19:37
01 Սեպտեմբերի 2021
Ցավալի լուր Երասխից. կրկին զոհ ունենք, Բաքուն էլ չի կարողանում թաքցնել պատերազմի զոհերի ահռելի թիվը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ցավալի լուր Երասխից. կրկին զոհ ունենք, Բաքուն էլ չի կարողանում թաքցնել պատերազմի զոհերի ահռելի թիվը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ