Ընկնելու հետևանքով ստացված վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում. Ավանեսյան
21.02.2025,
23:13
Այս օրերին ընկնելու հետևանքով ստացված վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այս օրերին ընկնելու հետևանքով ստացված վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում։
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook–յան իր էջում։
«Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք», – գրել է նախարարը։
Նշենք, որ Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Երևանում փետրվարի 20–ից ձյան առատ տեղումները չեն դադարում։ Նախօրեին տրանսպորտային կոլապս էր Երևանի փողոցներում, այսօր դպրոցներում դասերը չեղարկվել են։