Ընդդիմությունը փոխել է երկուշաբթի նախատեսված հանրահավաքի ժամը

28.02.2021, 20:35
Հայրենիքի փրկության շարժումը փոխել է երկուշաբթի նախատեսված հանրահավաքի ժամը
Ընդդիմությունը փոխել է երկուշաբթի նախատեսված հանրահավաքի ժամը
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։

«Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
Այս իշխանության հեռացումն անխուսափելի է: Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը», – նշվում է շարժման Facebook–յան էջում։

Ավելի վաղ ընդդիմությունը պատրաստվում էր հանրահավաք կազմակերպել երկուշաբթի ժամը 16։00–ին։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կոչ արեց մասնակցել վաղը նախատեսված հանրահավաքին, որը կազմակերպվելու է ժամը 18։30–ին Հանրապետության Հրապարակում։–0–