Փաշինյանը պարզաբանում է վաղվա հանրահավաքի և երթի իմաստն ու նպատակը (ՈւՂԻՂ)

28.02.2021, 14:00
Վարչապետը նշեց, որ ԳՇ պետին պաշտոնից ազատման հրամանագրի չստորագրումը նախագահի կողմից բացարձակ անհիմն է. ՈւՂԻՂ
Փաշինյանը պարզաբանում է վաղվա հանրահավաքի և երթի իմաստն ու նպատակը (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1–ին 18։30–ին հրավիրում է բոլորին Հանրապետության Հրապարակ` հանրահավաքի և երթի։ Նա Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ պարզաբանել է հանրահավաքի իմաստն ու նպատակը։

Փաշինյանը նաև նշել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասխարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի չստորագրումը ՀՀ նախագահի կողմից բացարձակ անհիմն է։

ՀՀ վարչապետը նաև վստահեցրել է, որ վաղը որևէ քաղաքացիական բախումներ տեղի չեն ունենա։

«Հայաստանում մարտի 1 այլևս չի լինելու», – ընդգծել է վարչապետը ու կրկին բոլորին կոչ արել մասնակցել վաղվա հանրահավաքին։–0–