Ընդդիմության համապետական հանրահավաքը, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

23.09.2020, 08:00

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` սեպտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունները։

  • «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները Երևանում նախաձեռնում են համապետական հանրահավաք անցկացնել:
  • Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու ՊԵԿ–ի միջնորդությունը
  • Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
  • Հայաստանում փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը։
  • ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը մեկնաբանել է ՌԴ որոշումը, ըստ որի` բացի Հայաստանից, ԵՏՄ բոլոր երկրների քաղաքացիների համար մուտքը երկիր բացվել է։–0–