Ընդդիմադիր պատգամավորը Քերոբյանին էկոնոմիկայի դասագիրք է նվիրել

08.12.2021, 16:03
Ընդդիմադիր պատգամավորը Քերոբյանին էկոնոմիկայի դասագիրք է նվիրել
Ընդդիմադիր պատգամավորը Քերոբյանին էկոնոմիկայի դասագիրք է նվիրել
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին այսօր ԱԺ–ում նվիրել են ամերիկացի հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Սամուելսոնի «Economics» գիրքը։

Նիստի ընթացքում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է Քերոբյանի խոսքերը երկրի տնտեսական աճի մասին։ Այսպես, մի քանի ամիս առաջ Քերոբյանը 2021թ.–ի արդյունքում սկզբից կանխատեսել է ՀՆԱ–ի երկնիշ աճ (հակառակ դեպքում խոստանալով հրաժարական տալ, խմբգր.), իսկ ավելի ուշ պարզաբանել է, որ խոսել է անվանական տնտեսական աճի մասին։

«ՀՆԱ–ի անվանական աճը տնտեսական աճը չէ։ Անվանական աճը կախված է գնաճից, ՀՆԱ–ի դեֆլյատորից։ Որքան մեծ է դեֆլյատորը, այնպես մեծ է անվանական աճը, այսինքն` որքան բարձր են գները կայուն իրական տնտեսական աճի պայմաններում, այնքան ավելի լավ կլինի մեր վիճակը։ Եթե իրական տնտեսական աճը կազմի 1%, իսկ գնաճը`20%, այդ դեպքում կլինի 21%–անոց տնտեսական աճ», – ասաց Խաչատրյանը։

Դրանից հետո պատգամավորը խնդրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին իր գործընկեր Քերոբյանին փոխանցել Սամուելսոնի գիրքը (էկոնոմիկայի տեսության մասին հայտնի դասագիրք, որն արդեն 50 տարի չի կորցնում իր ակտուալությունը, խմբգր.)։–0–