Երևանում սպասվում է մինչև +22 աստիճան, բայց անձրևները չեն նահանջի

03.05.2020, 19:53
Երևանում սպասվում է մինչև +22 աստիճան, բայց անձրևները չեն նահանջի
Երևանում սպասվում է մինչև +22 աստիճան, բայց անձրևները չեն նահանջի

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, մայիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, մայիսի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վաղը` մայիսի 4–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +20...+22, գիշերը` +10...+12, մայիսի 5–ին ցերեկը կանխատեսվում է +21...+23, գիշերը` +10...+12։–0–