413.17
4.01
386.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)

15:59
02 Հունիսի 2023

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանի իրադարձային զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև գինու արտադրության և զբոսաշրջության միջոցով խթանել մեր երկրի տնտեսությանը:

Այս տարի մայիսի 29-ից, հունիսի 4-ը նախատեսվում է անցկացնել հայկական գինու հանրահռչակմանն ուղղված «YereWineDays» արշավը, որի ընթացքում կանցկացվեն գինու մշակույթի իրազեկմանն ուղղված միջոցառումներ, վարպետաց դասեր ֆոկուս խմբերի համար, ռեստորանային շաբաթ հատուկ սեթ-մենյու արշավը, գինու և գաստոնոմիկ շոուներ, ելույթներ,  մշակութային և ժամանցային  ծրագրեր, և տարաբնույթ այլ միջոցառումներ։

Արդեն 7 տարի է, ինչ ռեստորանները հանդիսանում են  «Երևանի գինու օրերի» անբաժանելի մասը, այս տարի փառատոնին կմասնակցեն 30 ռեստորան։ YereWineDays արշավի ընթացքում, առաջին անգամ կանցկացվի «Ռեստորանային շաբաթ» ակցիան, որին մասնակից 50-ից ավել ռեստորանները 1 բաժակ անվճար գինով և նվազագույնը՝ 15 տոկոս զեղչով, հատուկ ճաշացանկ կառաջարկեն իրենց հաճախորդներին:

Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, ռուսաստանցի շոկոլադագործ, ռուսաստանցի սոմելյե, լատվիացի արվեստագետ, չեխական ջազ-բենդ, ամերիկյան ռոք-բենդ, ռուս հայտնի դիջեյներ: Բացի օտարերկրյա հյուրերից, հրաշալի ժամանցը, կապահովեն հայ հայտնի շեֆ-խոհարարներ, գիտնականներ, պատմաբաններ, շատ հայտնի երաժշտական խմբեր ու անհատ կատարողներ։

«Երևանի գինու օրերի» կարևոր բաղադրիչներն են կրթական և մշակութային ծրագրերը. արդեն 3-րդ տարին է, ինչ կազմակերպվում են գինեդասերը և գաստրո-շոուները, որոնք վարում են  հայ և միջազգային գինեգետները: Ելույթներից մեկում ամերիկացի հայտնի շեֆ-խոհարարը և հայ  սոմելյեն կխոսեն  գինու և սննդի ճիշտ համադրության, բաժակների համապատասխան ընտրության մասին։

Արվեստի և գինու համադրությունների մասին բացառիկ ելույթներով հանդես կգա հայտնի   լատվիացի արվեստաբան Արթուր Չեխը: 

Yerevan Wine Days вино фестиваль 1.jpg

Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնը կմեկնարկի իր նոր պրոդուկտը՝ աուդիո ինտերակտիվ թատրոնը, որը կազմակերպել ենք մեր գործընկեր՝ «Talk City»-ի հետ համատեղ։ Հատուկ ականջակալների միջոցով ունկնդիրները հնարավորություն կունենան ծանոթանալ ռոմանտիկ պատմության և հերոսներ՝ Դանիելի ու Միրիամի հետ կբացահայտեն գինու կախարդական աշխարհը։  Աուդիո ինտերակտիվ թատրոնը կուղեկցվի մի քանի տեսակ գինու հյուրասիրությամբ։ Գինեդասերը, շոուներն ու թատրոնը կանցկացվեն օրական 5 - 7 անգամ՝ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն ։

Առաջին անգամ, Հայաստանի պետական պատկերասրահը՝ «Երևանի Գինու Օրեր» հետ համագործակցությամբ, կներկայացնի իր արխիվներում գտնվող գինու և գինու մշակույթի մասին պատմող եզակի արվեստի գործերի ցուցահանդեսը։

Որպես սոցիալական պատասխանատու կազմակերպություն «ԷվենտՏուրան» առաջնային է համարում սոցիալական նպատակների սահմանումը, ուստի 2021թվականից «Երևանի գինու օրերը» թիրախային սոցիալական ծրագրեր են իրականացնում՝ հատկապես զինվորների վերականգման և կրթության ուղղությամբ։

2017-2022թթ ընդհունուր առմամբ, փառատոնին մասնակցել է 180 գինու արտադրող, միայն 2023 թվականին նախատեսվում է 70 արտադրողի մասնակցություն: Նշված 6 տարիների ընթացքում վաճառվել է 17 000 շիշ գինի, այս տարի կանխատեսվում է 10 000 շիշ գինու վաճառք:  Փառատոնին 2017-2022թթ  փառատոնն արձանագրել է 160 000 այցելու, որից  80 000-ը զբոսաշրջիկ, այս տարի սպասվում է  70 000 այցելու, որից 21 000-ը զբոսաշրջիկ: 

Փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա»  ընկերությունն առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը` զարգացնելով, նորարարական լուծումներ կիրառելով, մշակութային ու սոցիալական պատասխանատվության տարր մտցնելով Հայաստանի իրադարձային զբոսաշրջության ոլորտ։

Արագ փոփոխվող այսօրվա մեր աշխարհում՝ զբոսաշրջությունը ևս  արագ ու ճկուն փոփոխությունների է ենթարկվում, առաջ է մղվում իրադարձային զբոսաշրջությունը, ուստի   ընկերությունը փորձում է գտնել զբոսաշրջության նոր մոդելներ, նոր հնարավորություններ: Այս նոր մոդելը փոխում է կարծրացած պատկերացումներն ու զբոսաշրջիկների հոսքերը ուղղորդում դեպի կոնկրետ իրադարձությունների: Այսօրվա զբոսաշրջիկին այևս չի բավարավում միայն Հայաստանի պատմա-մշակութային արժեքներով հիանալը, նրան առավել ձգում է կոնկրետ իրադարձության,  միջոցառման շուրջ համախմբվելը:

Համագործակցություն ԱՄՆ դեսպանատան հետ

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության արդյունքում ավելացրել ենք նորարարություններ, որոնք առավել հարստացրել են մեր միջոցառումը։ Դրանք են շեֆ-խոհարար Ամանդա Ֆրեյթագի գաստրո շոուն և ամերիկյան ռոք բենդ «Black Alley» - ի ելույթը։

Ամանդա ֆրեյթագ․ գաստրո շոու – հունիսի 3՝ ժամը 19։00-ից 20։00, Մոսկովյան փողոցում՝ «Գինու և Գաստրո շոու»-ի գոտում

Black Alley – հունիսի 3-ին՝ ժամը 20։00-ից 21։20։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը
01:01
20 Սեպտեմբերի 2023
Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են
00:58
20 Սեպտեմբերի 2023
34 անձ տուժել է կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
34 անձ տուժել է կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
00:52
20 Սեպտեմբերի 2023
Ցուցարարները փորձեցին վրաններ տեղադրել. նրանց և ոստիկանների միջև բախումներ են
Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել կառավարության շենքի մոտ
00:20
20 Սեպտեմբերի 2023
Ցուցարարներն արգելափակել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, դիվանագիտական առաքելությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
Ցուցարարներն արգելափակել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, դիվանագիտական առաքելությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին
21:35
19 Սեպտեմբերի 2023
ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
21:21
19 Սեպտեմբերի 2023
Ոստիկանները լուսային և խլացուցիչ նռնակներ են կիրառում կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանները լուսային և խլացուցիչ նռնակներ են կիրառում կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ
21:08
19 Սեպտեմբերի 2023
Երևանում ցուցարարները գրոհում են կառավարության շենքը
Երևանում ցուցարարները գրոհում են կառավարության շենքը
17:55
19 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ, ընդգծվել է դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
17:35
19 Սեպտեմբերի 2023
Կառավարության շենքի մոտ ակցիա է` ի աջակցություն Արցախի
Կառավարության շենքի մոտ հավաքվածները Հայաստանի իշխանություններից անհապաղ արձագանք են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, Արցախին աջակցություն ցուցաբերելու մասին է, որի դեմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է նախաձեռնել
16:54
19 Սեպտեմբերի 2023
Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում չունի բանակ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ մենք այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք. ՎԻԴԵՈ
16:14
19 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը
Ադրբեջանը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը