Երևանում, հնարավոր է, 52-ամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվի

18.02.2022, 10:10
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Երևանում, հնարավոր է, 52-ամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվի
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 18-ին ցերեկային ժամերին սպասվում է +10...+12: Նշենք, որ այդ օրն առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1970թ.-ին՝ +13,7:

Շաբաթից մինչև երկուշաբթի Երևանում կանխատեսվում է +11...+14, երեքշաբթի մի փոքր կնվազի՝ +9...+11:-0-