Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ են կազմակերպել
10.02.2020,
11:26
Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանում որոշ երթուղայինների վարորդներ գործադուլ են կազմակերպել` հիմնականում բողոքելով գազի գնից և բարձր պլաններից։
«Գազը թանկացել է` հասնելով մի լիցքավորման համար 10 հազար դրամ։ Այսօրվա դրությամբ իմ պլանը օրական 27.700 դրամ է, 4–5 ռեյս անելով` չեմ կարողանում այդ գումարը հանել ու մնում եմ պարտք, քանի որ օրական գումարից փող եմ վերցնում տունս պահելու համար, իսկ ամսվա վերջում պարտքեր եմ կուտակում», – նշել է վարորդներից մեկը factor.am–ի ուղիղ եթերում։
Մեկ այլ վարորդ նշում է, որ խցանման պատճառով հնարավոր չէ օրական 4–5 ռեյսից ավել քշել։
«Մենք պահանջում ենք կառավարությունից քննարկել գազի գնի նվազման հարցը, էլ չեմ խոսում ակտերի մասին։ Մի հատ գիծ ենք տրորում, ակտ է գալիս», – նշում են վարորդները։–0–